Mitsubishi Electric-ի պատմությունը ժամանակակից Ճապոնիայի զարգացման պատմությունն է: Ընկերությունը հիմնադրվել է 1921թ., երբ Mitsubishi Shipbuilding (ներկայիս` Mitsubishi Heavy Industries, Ltd.) ընկերությունը Ճապոնիայի Կոբե քաղաքում ստեղծեց գործարան, որտեղ արտադրում էին էլեկտրական շարժիչներ օվկիանոսային նավերի համար, հենց այդ ժամանակ էլ ընկերությունը վերանվանվեց Mitsubishi Electric Corporation.
Այդ տարի նորաստեղծ ընկերությունը մտավ սպառողական ոլորտ` շնորհիվ էլեկտրական հովացուցիչների արտադրության և վաճառքի, որն էլ դարձավ հայտնի արտադրանք: Հաջորդ տասնամյակի ընթացքում ընկերությունը հաջողության հասավ` կնքելով խոշոր պայմանագրեր` այդ թվում էլեկտրական երկաթուղային ենթակայանի բարելավման պայմանագիր:
1930թ.-ին Mitsubishi Electric-ը սկսեց զբաղվել վերելակների և շարժասանդուղքների արտադրությամբ, տեղադրմամբ և սպասարկմամբ, ինչպես նաև` էլեկտրագեներատորային սարքավորումների արտադրությամբ: Ընկերությունը շարունակում էր մեծ արագությամբ աճել և մասնաճյուղեր բացել, և 1960թ.-ին արդեն համարվում էր Ճապոնիայի ամենանորարարական և բազմաճյուղ սարքավորումներ արտադրող ընկերություններից մեկը: 1960թ.-ի սկզբին ընկերությունն իր ուշադրությունը սևեռեց էկոլոգիապես մաքուր արտադրության մեթոդներին դեռևս բնապահպանության մտահոգության հարցի խնդրահարույց լինելուց շատ տարիներ առաջ:
Հաջորդ երկու տասնամյակների ընթացքում ընկերություը հասանելի դարձավ օվկիանոսից այն կողմ` հաստատվելով որպես առաջատար ընկերություն համակարգիչների, առաջատար օդակարգավորման համակարգերի, ավտոմոբիլային էլեկտրոնիկայի, արևային տեխնոլոգիայով սնուցվող արբանյակների և ատոմային էնորգիային արտադրության զարգացման բնագավառներում: 1980թ.-ից մինչ օրս այն տեմպը, որով Mitsubishi Electric-ը ներկայացրել և զարգացրել է առաջատար տեխնոլոգիաներ և արտադրանքներ` ի շահ հասարակության, արդյունաբերության և անհատների, ավելի քան ապշեցուցիչ է: Տեխնոլոգիաները ներառում են սպորտային արենաների համար նախատեսված աշխարհի առաջին լայնամասշտաբ LED էկրաննները, աշխարհի ամենամեծ CRT հեռուստատեսային էկրանները`նախատեսված սպառողական շուկայի համար, աշխարհի առաջին պարուրաձև շարժասանդուղքը, աշխարհի ամենարագ վերելակները և այլն:
Այսօր, Mitsubishi Electric-ը համաշխարհային հսկա ընկերություն է, ով գործունեություն է ծավալում աշխարհի ավելի քան 40 երկրներում և ունի ավելի քան 120000 աշխատող:
Mitsubishi Electric պաշտոնական վեբ կայք՝ http://www.mitsubishi-aircon.ru/