(+37410) 56-02-64; (+37410) 46-50-80

ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀԵՆԱԿԵՏ 
+

Մեր մասին

Աշխատատեղեր

Ընկերությանը անհրաժեշտ են հետևյալ մասնագետները՝

- ՎԱՃԱՌՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

- ՎԱՃԱՌՈՂ

- ԼՈՒՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍՆԱԳԵՏ

ՎԱՃԱՌՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

Աշխատանքային պարտականություններ՝

  • Ակտիվ վաճառակետերի քանակի պահպանում և ավելացում
  • Ապրանքային տեսքի պահպանման վերահսկում
  • Վաճառակետերի այցելություն` ապրանքային պատվեր կազմավորելու նպատակով
  • Վաճառքների ամսական պլանավորում
  • Նոր վաճառակետերի ներգրավում և պայմանավորվածությունների ձեռքբերում
  • Ամենօրյա այցելություն վաճառակետեր` ըստ սահմանված գրաֆիկի
  • Վաճառակետերում առկա տեսականու ցուցադրության ապահովում, դասավորվածության պահպանում
  • Նոր ապրանքատեսականու մուտքի ապահովում վաճառակետերում
  • Վաճառակետերի ղեկավարության հետ հարաբերության հաստատում, բանակցությունների վարում և առկա խնդիրների վերացում
  • Մասնակցություն վաճառակետերում կազմակերպվող պրոմո ակցիաներին
  • Գովազդային նյութերի տեղադրում վաճառակետերում
  • Շուկայում մրցակիցների դիրքերի հետազոտում, տեղեկատվության հավաքագրում
  • Վաճառքի և մրցակիցների դիրքերի վերաբերյալ շաբաթական հաշվետվությունների ներկայացում
  • Տնօրենի և անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում


Պահանջվող որակավորում՝

  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ մանրամեծածախ առևտրի ոլորտում
  • Կազմակերպչական հմտություններ
  • Գերազանց հաղորդակցման հմտություններ ու հարաբերություններ հաստատելու ունակություն
  • ՍԽնդիրներ լուծելու կարողություն և հաշվետվություն ներկայացնելու հմտություններ
  • Լարված միջավայրում դինամիկ և արդյունավետ աշխատելու կարողություն
  • Զարգացած առևտրային ջիղ և վերլուծական մտածողություն
  • Համակարգչային գիտելիքներ (Word, Excel)
  • ՀՀայերեն ու ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է

Խնդրում ենք ինքնակենսագրականը (CV) և 3x4 գունավոր լուսանկարը ուղարկել  eghishe.kilichyan@consel.am էլ. փոստին՝ նամակի մեջ անպայման նշելով, թե որ պաշտոնի համար եք դիմում:

 

ՎԱՃԱՌՈՂ


Աշխատանքային պարտականություններ՝

  • Իրականացնել վաճառքի պրոցեսը՝ խորհրդատվությունից մինչև ձևակերպում

  • Հաճախորդներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն 

  • Իրականացնել գանձապահական աշխատանքների վարումը 

  • Վարել հաճախորդների տվյալների բազան, ներքին համակարգի աշխատանքի վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնել 

  • Պատասխանել մուտքային հեռախոսազանգերին 

  • Հաղորդակցվել այլ բաժինների հետ՝ կապված ծառայության մատուցման ընթացքում առաջացած խնդիրների լուծման հետ 

  • Ապահովել հաճախորդների գերազանց սպասարկում 

  • Ապահովել արագ և որակյալ սպասարկում 

  • Իրականացնել ապրանքների վաճառքի ճշգրիտ գրանցումներ և ապրանքների արդյունավետ ներկայացում 

  • Հետևել խանութում անվտանգության միջոցառումների պահպանմանը, ինչպես նաև հետևել առևտրի սրահում ապրանքի անվտանգությանը 

Պահանջվող որակավորում՝

  • Կրթությունը՝ բարձրագույն
  • Համակարգչային ծրագրերի իմացություն՝ MS Office
  • Հաճախորդի հետ հարաբերությունների կառավարման հմտություններ 
  • Գերազանց հաղորդակցության և կազմակերպչական ունակություններ 
  • Հայերեն և ռուսերեն լեզուների տիրապետում, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է 
Խնդրում ենք ինքնակենսագրականը (CV) և 3x4 գունավոր լուսանկարը ուղարկել  eghishe.kilichyan@consel.am էլ. փոստին՝ նամակի մեջ անպայման նշելով, թե որ պաշտոնի համար եք դիմում:


ԼՈՒՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍՆԱԳԵՏ


Աշխատանքային պարտականություններ՝

  • Ընկերության ապրանքատեսականու մեծածախ և մանրածախ վաճառքների կազմակերպում (վաճառակետեր)
  • Վաճառքի զարգացում, նոր վաճառակետերի և պոտենցիալ գնորդների ներգրավում
  • Առկա կորպորատիվ հաճախորդների հետ համագործակցության ընդլայնում և վաճառքի ծավալների մեծացում
  • Վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումների իրականացում
  • Գնորդների հետ կոմերցիոն բանակցությունների վարում
  • Պատվիրատուներին առաջարկների ներկայացում, ներկայացված ապրանքների տեխնիկական բնութագրերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում
  • Շուկայում մրցակիցների դիրքերի հետազոտում, տեղեկատվության հավաքագրում
  • Կատարված գործարքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում
  • Պատվերների կազմում և ներկայացում մատակարարներին
  • Մատակարարների կողմից առաջարկվող ապրանքատեսականու մշտական ուսումնասիրություն
  • Ապահովել ընկերության ապրանքատեսականու պատշաճ ներկայացվածությունը վաճառակետերում և իրականացնել մարքեթինգային գործառույթներ
  • Պարբերաբար այցելել հաճախորդներին և հաստատել փոխշահավետ համագործակցային հարաբերություններ
  • Մոտիվացնել հաճախորդներին համագործակցելու ընկերության հետ
  • Ուսումնասիրել սպառողների կողմից արտադրանքի նկատմամբ բողոքները, պահանջները և բավարարվածության աստիճանը
  • Միջոցներ ձեռնարկել իրացված ապրանքների դիմաց վճարների ժամանակին ստացումը ապահովելու ուղղությամբ
  • Ուսումնասիրել վաճառքների վրա ազդող գործոնները, վաճառքների աճի ու նվազման պատճառները
Պահանջվող որակավորում՝
  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տեխնիկական)
  • Վաճառքի տեխնոլոգիաների իմացություն
  • Հաճախորդներ հետ շփման գերազանց կարողություն
  • Ակտիվ վաճառքի հմտություններ
  • Համակարգչային ծրագրերի իմացություն` MS office
  • Հայերենի և ռուսերենի իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է

Խնդրում ենք ինքնակենսագրականը (CV) և 3x4 գունավոր լուսանկարը ուղարկել  eghishe.kilichyan@consel.am էլ. փոստին՝ նամակի մեջ անպայման նշելով, թե որ պաշտոնի համար եք դիմում:





ԼՈՒՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍՆԱԳԵՏ
ԼՈՒՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍՆԱԳԵՏ