(+37410) 56-02-64; (+37410) 46-50-80

ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀԵՆԱԿԵՏ 
+

Կատալոգ

Նախարարության և «Կոնսէլ» ընկերության միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

01.03.2017թ.


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության  և «Philips Lighting» ընկերության Հայաստանի պաշտոնական գործընկեր «Կոնսէլ» ընկերության միջև ստորագրվեց համագործակցության մասին հուշագիր, որով  «Կոնսէլ» և «Philips Lighting» ընկերությունները համատեղ սեփական միջոցներով Philips ժամանակակից  բարձրակարգ լուսադիոդային լուսատուներով կլուսավորեն Նոր Հաճընի կամուրջը։

Հուշագիրը ստորագրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը և «Կոնսէլ» ընկերության հիմնադիր տնօրեն Արման Փափազյանը։

Ողջունելով համագործակցության  այս ծրագիրը՝ Ա. Առաքելյանը նշեց, որ այն պետություն-մասնավոր հատված համագործակցության դրսևորում է, փոխադարձ շահագրգռվածությամբ ծրագիր:

«Կոնսէլ» ընկերության տեսանկյունից  սա մարքեթինգային քայլ է,  իսկ մեզ համար հնարավորություն՝ կամրջային բարդ ենթակառուցվածքն անվճար կահավորելու  բարձրակարգ լուսատուներով»,-նշեց Ա. Առաքելյանը։

«Կոնսէլ» ընկերության հիմնադիր տնօրեն Արման Փափազյանը տեղեկացրեց, որ լուսատուները «Philips» ընկերության վերջին սերնդի արտադրատեսակներից են, և սա «Philips Lighting» ընկերության կողմից իր նոր արտադրանքը հայ հանրությանը ներկայացնելու միջոց է։

Ժամանակակից բարձրակարգ լուսադիոդային լուսատուներով Նոր Հաճընի կամուրջը սեփական միջոցներով լուսավորելու ծրագիրը նախարար Վահան Մարտիրոսյանին  էր ներկայացվել մոտ մեկ ամիս առաջ՝ «Philips Lighting» և «Կոնսէլ» ընկերությունների պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում... 



 

Պաշտոնական նյութը հրապարակվել է հետևյալ հղումով՝ http://mtcit.am/pages.php?lang=1&id=6581&page_name=news