(+347 10) 56-02-64; 46-50-80

ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀԵՆԱԿԵՏ 
+

Կատալոգ

Ուսուցողական VRF օդակարգավորման համակարգերի նոր լաբորատորիայի բացումը

«Կոնսէլ» ընկերության նախաձեռնությամբ հոկտեմբերի 28-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի է ունեցել հովացման և ջեռուցման ֆրեոնային կենտրոնացված մուլտիզոնային (VRF) օդակարգավորման համակարգերի նոր լաբորատորիայի բացումը

Լաբորատորիան հագեցած է ուսուցողական ֆրեոնային օդակարգավորման համակարգերով, որոնք նվիրաբերել է Mitsubishi Electric (RUS) ընկերությունը: Սարքավորումները տեղադրվել են «Կոնսէլ» ընկերության բարձրակարգ մասնագետների կողմից: Այսպիսով, ունենալով ժամանակակից լուծումների հետ ծանոթանալու հնարավորություն, ուսանողները Mitsubishi Electric համակարգերի միջոցով ձեռք կբերեն գործնական գիտելիքներ և փորձ օդակարգավորման ոլորտում:
Ընկերությունը նաև իրականացրել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նոր վերանորոգված լսարանների օդակարգավորման և օդափոխման աշխատանքները՝ տեղադրելով Mitsubishi Electric VRF և Lossnay համակարգեր: