(+37410) 56-02-64; (+37410) 46-50-80

ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀԵՆԱԿԵՏ 
+

Կատալոգ

Կոնսէլ ՍՊԸ-ն մասնակցել է “Շինարարություն և Ինտերիեր” 2016 ցուցահանդեսին

2016թ. մայիսի 27-ից 29-ը Yerevan Expo ցուցահանդեսային համալիրում տեղի է ունեցել «Պրոմ Էքսպո» ընկերության կողմից կազմակերպված «Շինարարություն և Ինտերիեր» 2016 խորագրով իններորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում էին բնագավառը ներակայացնող ավելի քան 120 տեղական և արտասահմանյան կազմակերպություններ:

Օդակարգավորման, օդափոխման, ջեռուցման և լուսավորման համակարգերի ներդրման ոլորտում արդեն 15 տարի մասնագիտացված «Կոնսէլ» ընկերությունը ևս մասնակցել է վերոնշյալ ցուցահանդեսին: Ընկերությունը հայաստանյան շուկային է ներկայացնում ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Mitsubishi Electric, Carrier, Zehnder, Schuster, Ostberg, Trox, Kampmann, K-Aqua, Philips և այլն: 

«Շինարարություն և Ինտերիեր» 2016 ցուցահանդեսին մասնակցության նպատակն է եղել սպառողին ներկայացնել նշված ապրանքանիշերի տեխնոլոգիաներն ու նորամուծությունները, որոնք խթանում են շինարարության ոլորտի զարգացումը և արդիականացումը: 

2016թ. ապրիլ ամսին «Կոնսէլ» ընկերությունը գործարկել է հայաստանյան շուկայում իրենց տեսակով և ձևով նորույթ համարվող օդափոխման համակարգերում օգտագործվող օդատարների արտադրություն շվեյցարական SPIRO ընկերության եզակի տեխնոլոգիայով, որը և առաջին անգամ կներկայացվի ցուցահանդեսի այցելուներին: