Royal Thermo-ն եվրոպական ընկերություն է, որը մասնագիտացված է ջեռուցման համակարգերի արտարության ոլորտում: Բազմաթիվ տարիների փորձը, նեղ մասնագիտացումը, նոր տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն տվեց նախագծելու ալյումինե և երկմետաղական մարտկոցների յուրահատուկ արտադրատեսականի հատուկ Ռուսաստանի և ԱՊՀ շուկաների համար:
Royal Thermo ընկերության պաշտոնական կայք՝ http://www.royal-thermo.ru/
«Կոնսէլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ին որպես օդակարգավորման և օդափոխման համակարգերի վաճառքի և սպասարկման մասնագիտացված ընկերություն: Կարճ ժամանակում ստանալով արագ զարգացում` արդեն 2002թ.-ին ընկերությունը հայկական շուկայում ներկայացավ որպես ոլորտի համաշխարհային հսկաներից մեկի` Mitsubishi Electric ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը, իսկ ավելի ուշ մեկ այլ առաջատարի` Toshiba & Carrier ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում: Նշված ոլորտում ընկերությունը զբաղեցրեց առաջատար դիրքեր և շարունակեց այն կայուն կերպով պահպանել` մշտապես կատարելագործելով իր կողմից առաջարկվող ծառայությունները և շուկային ներկայացնելով ոլորտի ամենաարդիական տեխնոլոգիաներն ու սարքավորումները: