Philips ընկերության կողմից առաջարկվող լուսավորության համակարգերը ստեղծում են հարմարավետ, արդյունավետ և ապահով միջավայր: Որպես LED տեխնոլոգիայի հեղափոխության առաջատար` Philips ընկերությունը ստեղծում է լուսավորության համակարգեր, որոնք առաջնայնությունը տալիս են էներգետիկ արդյունավետությանը, կայունությանը և գործառնական ծախսերի կրճատմանը: Ընկերությունը շեշտը դնում է կենսակերպի բարելավմանը, ինչպես նաև ներքին և արտաքին միջավայրի արդյունավետությանը:
Philips Lighting պաշտոնական կայք՝ http://www.lighting.philips.ru/home
«Կոնսէլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ին որպես օդակարգավորման և օդափոխման համակարգերի վաճառքի և սպասարկման մասնագիտացված ընկերություն: Կարճ ժամանակում ստանալով արագ զարգացում` արդեն 2002թ.-ին ընկերությունը հայկական շուկայում ներկայացավ որպես ոլորտի համաշխարհային հսկաներից մեկի` Mitsubishi Electric ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը, իսկ ավելի ուշ մեկ այլ առաջատարի` Toshiba & Carrier ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում: Նշված ոլորտում ընկերությունը զբաղեցրեց առաջատար դիրքեր և շարունակեց այն կայուն կերպով պահպանել` մշտապես կատարելագործելով իր կողմից առաջարկվող ծառայությունները և շուկային ներկայացնելով ոլորտի ամենաարդիական տեխնոլոգիաներն ու սարքավորումները: