Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ 2016» ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը:
Միջոցառման նպատակն է ներկայացնել և խրախուսել լավագույն հանրային ծառայողներին, կազմակերպություններին և ապրանքանիշներին: Մրցանակները շնորհվում են սոցիոլոգիական հետազոտությունների և փորձագիտական գնահատանքների արդյունում:
Այս մրցույթի շրջանակներում «Կոնսէլ» ընկերության Mitsubishi Electric ապրանքանիշը արժանացավ «Տարվա բրենդ 2016» անվանակոչմանը:
Ընկերությունը շնորհակալություն է հայտնում վստահության համար և հույս ունի դեռ երկար տարիներ շարունակել հաջողված նախագծերի իրականացման գործընթացը Հայաստանում: