(+347 10) 56-02-64; 46-50-80

ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀԵՆԱԿԵՏ 
+

Մեր մասին

ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Կոնսէլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ին որպես օդակարգավորման և օդափոխման համակարգերի վաճառքի և սպասարկման մասնագիտացված ընկերություն: Կարճ ժամանակում ստանալով արագ զարգացում` արդեն 2002թ.-ին ընկերությունը հայկական շուկայում ներկայացավ որպես ոլորտի համաշխարհային հսկաներից մեկի` Mitsubishi Electric ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը, իսկ ավելի ուշ մեկ այլ առաջատարի` Toshiba & Carrier ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում: Նշված ոլորտում ընկերությունը զբաղեցրեց առաջատար դիրքեր և շարունակեց այն կայուն կերպով պահպանել` մշտապես կատարելագործելով իր կողմից առաջարկվող  ծառայությունները և շուկային ներկայացնելով ոլորտի ամենաարդիական տեխնոլոգիաներն ու սարքավորումները:

Հետագայում ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների պորտֆոլիոն ընդլայնվեց, որի արդյունքում ընկերությունն այսօր սպառողին է առաջարկում առավել համալիր լուծումներ ինչպես օդափոխման և օդակարգավորման, այնպես էլ ջեռուցման, լուսավորման և անվտանգության ոլորտներում:

Ներկայումս ընկերությունը շուկային է ներկայացնում համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են`

·         Mitsubishi Electric և Toshiba - օդակարգավորում

·         Vaillant, Prandelli, Tece, Zehnder, Schuster, Kampmann - ջեռուցում

·         Rapiscan Systems - անվտանգություն

·         Philips Lighting - լուսավորություն

Գործունեության տարիների ընթացքում «Կոնսէլ» ընկերությունն իր կազմը համալրել է հմուտ և բարձր որակավորում ունեցող մասնագետներով, որոնց օգնությամբ ընկերության կողմից իրականացվել են այնպիսի նախագծեր, ինչպիսիք են` Դիլիջանի միջազգային դպրոցը, ՀՀ Կառավարության նոր շենքերը, ՀՀ սահմանային կետերի վերազինումը/արդիականացումը, բազմաթիվ շենքեր, շինություններ, բնակելի թաղամասեր, հյուրանոցային համալիրներ, հասարակական և պետական կարևոր նշանակության օբյեկտներ, որոնք նշանակալի են ինչպես մեր ընկերության, այնպես էլ պետության և հասարակության համար: Ընկերությունն առաջարկում է ծառայությունների մի ամբողջական փաթեթ վերը նշված ոլորտներում, ներառյալ`

·         Նախագծում

·         Սարքավորումների մատակարարում և տեղադրում

·         Երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում

·         Վերանորոգման աշխատանքներ